Մոդերն ճարտարապետության լավագույն երանգներով համեմված CITY VIEW բազմաբնակարան շենքն ունի 12 վերգետնյա և 3 ստորգետնյա հարկեր։ Առաջին երկու հարկերում են տեղակայված առևտրային նշանակության տարածքները (մթերային և սննդի խանութ, բժշկական հաստատություն և այլ գրասենյակային տարածքներ)։ Երրորդից մինչև տասներորդ հարկերում տեղակայված են տիպային բնակարանները՝ յուրաքանչյուր հարկում ընդամենը 4 բնակարան։ Իսկ ահա 11-րդ և 12-րդ հարկերի բնակիչներին առաջարկվում է դիզայներական լուծումներով հատուկ բնակարաններ՝ բացօդյա հարմարավետ տեսարաններով։ Երեք ստորգետնյա հարկերում են գտնվում ավտոմեքենաների կայանատեղիները՝ թվով 52 հատ։ Շենքն ունի մեկ շքամուտք և 44 բնակարան։

CITY VIEW-ի դիրքն ու տեղն ընտրելիս առավելագույնս հաշվի են առնվել արևի առկայության և բազմապիսի տեսարանների հասանելիության գործոնները։ Բոլոր բնակարանները անկյունային են և ունեն երկկողմանի արդյունավետ արևաթափանցելիություն՝ ի շնորհիվ էներգախնայող շրջապատկերային պատուհանների։

Նորաձև և դինամիկ ճարտարապետության սիրահարները չեն կարող անտարբեր մնալ CITY VIEW-ի արտաքին տեսքին։ Իր վեհաշուք ոճով, սպիտակ տրավերտինի ու սև տուֆի ինքնատիպ դիզայներական լուծումներով, ճակատի երեսվածքով, ժամանակակից շրջապատկերային պատուհաններով և նորաձև ապակեպատ պատշգամբներով CITY VIEW-ն ավարտուն տեսք է տալիս Զեյթուն համայնքի Ուլնեցի-Ռուբինյանց փողոցում կառուցվող արդի ճարտարապետությամբ շենքերի շարքին:

CITY VIEW-ի կառուցապատումը հանձնվել է բազմամյա շինարարական փորձ ունեցող և բարձրագույն որակի չափանիշներ սահմանող Մոնոլիտիկ Բիլդինգ շինարարական ընկերությանը։ Կառուցապատման և շինարարական աշխատանքների հիմքում ընկած է <<Ապահով ընտանիք>> կարգախոսը, որին հասնելու համար շինարարական աշխատանքներում օգտագործվում են բացառապես որակյալ և ժամանակակից շինանյութեր՝ ապահովելով 9-9,5 բալ սեյսմակայունություն։

Վաճառքի գրասենյակ

City Nest Property Management

Կապ մեզ հետ

Գրասենյակում ցուցադրված է շենքի մակետը, ինչպես նաև տրամադրվում են շենքին վերաբերող տեսանյութեր, բնակարանների հատակագծեր և այլ ուղեկցող փաստաթղթեր։

Բնակարանները վաճառվում են անմիջապես կառուցապատողից՝ եկամտահարկի վերադարձի հնարավորությամբ։

Կապվենք Ձեզ Հետ

    Մեր թիմը

    Հասցե՝

    Նաիրի Զարյան 74Ա

    Էլ․ փոստ՝

    Erik Hakobyan
    Վաճառքների տնօրեն

    Էրիկ Հակոբյան

    +374 95 959 999

    Lili Khachatryan
    Վաճառքների խորհրդատու

    Լիլի Խաչատրյան

    +374 44 955 999

    Տեղակայման վայրը

    © “City View” բնակելի համալիր • Բոլոր իրավունքները պաշտպանված են
    Կայքը պատրաստվել է “ApriCode” թիմի կողմից (Woon 1.0.0

    Works with AZEXO page builder