CITY VIEW-ի բնակարանների և առևտրային նշանակության տարածքների վաճառքներն իրականացնում է անշարժ գույքի շուկայում մշտապես նորարարական և պրոֆեսիոնալ գործելակերպ ցուցադրող CITY NEST խորհրդատվական ընկերությունը։ Վաճառքի բարետես մասնագետները սպասում են նոր բնակարանամուտ փնտրող 44 երջանիկներին Նաիրի Զարյան 25 հասցեով տեղակայված մասնագիտացված գրասենյակում։ Այստեղ ցուցադրվում են համալիրին վերաբերող բազմապիսի տեսանյութեր և ուղեկցող փաստաթղթեր, և քննարկվում բնակարանների հետ կապված բոլոր հարցերը։ Բնակարանները վաճառվում են անմիջապես կառուցապատողից՝ եկամտահարկի վերադարձի հնարավորությամբ։
Գույքի ընտրություն
- Անհատական կարիքների գնահատում և մասնագիտական խորհրդատվություն գույքի ընտրության հարցում
- Ընտրված գույքի համեմատական վերլուծություն այլ թաղամասերում և շենքերում առաջարկվող բնակարանների հետ։
- Տեղեկատվության տրամադրում՝ թաղամասի հարակից տարածքում գործող հանգստի և զվարճանքի գոտիների, սննդի կետերի, զբոսայգիների, տրանսպորտային հանգույցների, բժշկական հաստատությունների և այլ առաջնային կարևորության օբյեկտների վերաբերյալ։
Բնակարանի ձեռքբերման եվ վերանորոգման վարկեր
- Վարկի սպասարկման (մայր գումար և տոկոսադրույք) հետ կապված հաշվարկներ
- Վարկունակության և վարկարժանության գնահատում՝ մինչ բանկ դիմելը
- Բնակարանի ձեռքբերման վարկի հետ կապված տեղեկատվության տրամադրում
- Փաստաթղթերի փաթեթի հավաքագրում և համապատասխանեցում
- Վարկային դիմումի մուտք բանկ
- Վարկային գործի ընթացքի հետ կապված տեղեկատվության տրամադրում
- Փաստաթղթավորում և նոտարացում
- Գրավի գրանցման աջակցություն
Դիզայն եվ կահավորում
- Ինտերիերի դիզայն
- Բնակարանների ներքին հարդարման ծառայություն
- Բնակարանների կահավորման ծառայություն